Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Տիգրան Սարգսյանի հայաստանակենտրոն հայացքները

Տիգրան Սարգսյանի հայաստանակենտրոն հայացքները
20.10.2015 | 12:07

ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես են վերաբերվում ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ ԵԱՏՄ կոլեգիայի նախագահի պաշտոնը ստանձնելուն, ասաց, որ դա շատ կարևոր է իրենց համար։ «Մենք կարծում ենք, որ Տիգրան Սարգսյանն իր պրոֆեսիոնալ ունակություններով կարող է իրականացնել և դրականորեն իրականացնել այդ աշխատանքը»,-ասաց նա։ Ճշտող հարցին, թե Տիգրան Սարգսյանի արևմտամետ հայացքները ԵԱՏՄ-ում չե՞ն խանգարի, Շարմազանովը պատասխանեց. «Ինձ հայտնի չէ Տիգրան Սարգսյանի արևմտամետ ու ռուսամետ լինելու մասին, ինձ հայտնի է Տիգրան Սարգսյանի հայաստանակենտրոն հայացքների մասին»։

Դիտվել է՝ 767

Մեկնաբանություններ